News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը դաշնային դատախազներին հրահանգել է տեղերում ավելի խիստ վերաբերվել բողոքի ցույցերի մասնակիցներին, որոնք ուղեկցվում են բռնությամբ, ընդհուպ մինչեւ նրանց մեղադրելով պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով դավադրության մեջ։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։ 

Այդ աղբյուրները ներկայացրել են Բարի ծառայողական խորհրդակցության բովանդակությունը, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ հեռուստակոնֆերանսի ռեժիմում։ Արդարադատության նախարարը խորհրդակցության ժամանակ ենթականերին նախազգուշացրել է նոյեմբերի 3-ի ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ ամբողջ երկրում բողոքի ցույցերի ուժգնացման հնարավորության մասին։ Նախարարը դատախազներին համոզել է զանգվածային անկարգությունների վերաճող ցույցերի առանձին մասնակիցների վերաբերվել օրենքի ամբողջ խստությամբ։ Նման մոտեցումը թույլ է տալիս մեղադրանքներ առաջադրել դաշնային օրենքների խախտման համար, այլ ոչ թե նահանգի կամ շրջանի օրենքների։

Հրապարակման համաձայն՝ խորհրդակցության ժամանակ Բարը թվարկել է լրացուցիչ նորմատիվային ակտերը, որոնք թույլ են տալիս նշված անձանց մեղադրել պետության դեմ դավադրության մեջ կամ պետհեղաշրջման փորձի։ Որպես օրինակ նշվում են  ԱՄՆ իրավասու մարմինների աշխատակիցների վրա ծառայությունը կատարելիս հարձակումների դեպքերը։

Օգոստոսին արդարադատության նախարարը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ «Անտիֆա» շարժումն իրականում միավորում է ժամանակակից բոլշեւիկներին, որոնք կոմունիստական գաղափարներ են դավանում եւ օգտագործում են ֆաշիստների հնարքները։ Մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են «Անտիֆա» շարժումը մտցնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ։ Նա հանդես էր եկել պնդումներով, որ արմատական ձախ խմբավորումները, այդ թվում՝ անարխիստները պատասխանատու են մի շարք նահանգներում բողոքի ցույցերի ժամանակ անկարգությունների եւ բռնության դեպքերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ