News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը ավելի քան 1 տոկոսով նվազում է, դոլարի փոխարժեքի աճը ճնշում է գործադրում դեղին մետաղի արժեքի վրա, վկայում են սակարկությունների տվյալները, հայտնում է «Փրայմը»։ 

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը նվազել է 1,16 տոկոսով կամ 22,85 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1947,65 դոլարի, արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսն էժանացել է 1,82 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 26,977 դոլարի։

Հինգշաբթի ոսկու արժեքը ամերիկյան արժույթի փոխարժեքի ամրապնդման ճնշման տակ է։ Դոլարի փոխարժեքի աճը աջակցում է ոսկու արժեքին, քանի որ այդ դեպքում այն դառնում է օտարերկրյա արժույթ պահողների համար ավելի թանկ։ Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթի զամբյուղի նկատմամբ) աճել է 0,23 տոկոսով՝ հասնելով մինչեւ 93,43 կետի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ