News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանում կա երեք առեղծվածային շենք, որոնք փոխում են այնտեղ մտնողներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության առջև բողոքի հերթական ակցիայի ժամանակ ասաց գերակա շահի զոհ դարձած՝ Եկմալյան փողոցի նախկին բնակիչներից Անի Խուդավերդյանը։

«Կառավարությունը, Բաղրամյան 26–ը, Ազգային ժողովը. ով բարձրանում է այդտեղ, դառնում է լկտի, խուլիգան զոմբի։ Սա մորգ է իմ համար, դիահերձարան»,– ասաց նա՝ նկատի ունենալով կառավարության շենքը։

Նրա խոսքով՝ ներդրող կա, որը պատրաստ է վճարել, սակայն կառավարությունը դիտմամբ ձգձգում է, և համաձայնության չի գալիս ներդրողների հետ, սպասում են, որ բնակիչները կհոգնեն ու կվաճառեն իրենց հին տները։

«Մեկ տարի առաջ պարոն Մեսչյանն ինչ կանչեց, ասաց՝ ավելի լավ է՝ վաճառի։ Դա է իրենց ծրագիրը»,– ասաց Անի Խուդավերդյանը։

Եկմալյան փողոցի բնակիչներն արդեն 15 տարի է՝ պահանջում են կառավարությունից Եկմալյան փողոցի իրենց տների դիմաց փոխհատուցում։ Բնակիչների, մոտ 30 ընտանիք, խոսքերով արդեն քանի տարի է՝ իրենց բնակարանների հողը դրված է աճուրդի, բայց գնորդների հետ համաձայնության կառավարությունը չի գալիս։

Հիշեցնենք որ շուրջ 15 տարի առաջ Եկմալյան փողոցի տների տարածքը գերակա շահ է ճանաչվել։ Այդ վայրում կառուցվել են մասնավոր բազմաբնակարան շենքեր, բայց նախկին բնակիչները մինչև օրս չեն ստացել փոխհատուցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ