News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկել է բանաձեւի օգտին, որը Եվրամիության կառույցներին կոչ է անում խիստ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ։

Բրյուսելում լիագումար նիստում Բելառուսի իրավիճակի վերաբերյալ բանաձեւին աջակցել են 574 եվրապատգամավորներ, 37 պատգամավոր դեմ է քվեարկել, եւս 82-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է DW-ն։

Այսպիսով, Եվրախորհրդարանը միացել է Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանն այն մասին, որ Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները կեղծվել են։ Սրանից ելնելով՝ «Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ճանաչի Բելառուսի նախագահ, երբ պաշտոնավարելու նրա ներկայիս ժամկետը լրանա»։ Բանաձեւում հիշեցվում է, որ Լուկաշենկոյի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի 2020 թվականի նոյեմբերի 5-ին։

Ընդ որում՝ Եվրախորհրդարանում Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային չեն անվանել երկրի «ընտրված նախագահ», ինչպես դա անում են որոշ քաղաքական գործիչներ։ Սակայն փաստաթղթի տեքստում նշվում է, որ «շատ բելառուսներ Սվետլանա Տիխանովսկայային համարում են նախագահական ընտրություններում հաղթող եւ Բելառուսի ընտրված նախագահ»։

Բանաձեւը «ողջունում է Համակարգող խորհուրդը՝ որպես մարդկանց ժամանակավոր ներկայացուցչություն, որոնք պահանջում են Բելառուսում ժողովրդավարական փոփոխություններ»։ Եվրախորհրդարանում հիշեցրել են, որ Համակարգող խորհուրդը ստեղծվել է որպես ազգային երկխոսությունում ժամանակավոր գործընկեր՝ նոր ընտրությունների կազմակերպման նպատակով։

Եվրախորհրդարանը կոչ է արել «ընտրությունների կեղծման եւ բռնաճնշումների» պատճառով «անհապաղ» պատժամիջոցներ սահմանել Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Ինչպես հայտնի է, Եվրոպական խորհուրդը պատրաստում է այդպիսի պատժամիջոցային ցուցակ, որում արդեն 30-ից ավելի ազգանուն կա։ Եվրախորհրդարանը կոչ է արել այդ ցուցակն ընդլայնել եւ դրա մեջ մտցնել ոչ միայն Լուկաշենկոյին, այլեւ «զգալի թվով ինչպես բարձրաստիճան անձանց, այնպես էլ միջին օղակի պաշտոնյաների, ինչպես նաեւ ձեռնարկատերերի, որոնց վերաբերյալ հայտնի է, որ աջակցում են ռեժիմին կամ իրենց աշխատակիցներին ազատել են գործադուլներին մասնակցելու պատճառով»։

Ի հավելումն այս բանաձեւի՝ Եվրոպական խորհրդին առաջարկում է քննարկել այս պատժամիջոցային ցուցակի մեջ նաեւ Ռուսաստանի քաղաքացիներին ներառելու հնարավորությունը, որոնք «ուղղակիորեն ներգրավված են Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմի աջակցությանը»։

Եվրապատգամավորները Եվրահանձնաժողովին կոչ են արել սառեցնել Բելառուսի կառավարությանը բոլոր ֆինանսական վճարումները։ Խոսքը նաեւ Եվրոպական ներդրումային բանկի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի կողմից Մինսկին վարկերի կասեցման մասին է։

Բանաձեւում միաժամանակ նշված է Բելառուսում քաղաքացիական հասարակության ֆնանսական աջակցության մեծացման անհրաժեշտությունը։ «Եվրախորհրդարանը ԵՄ-ին հանձնարարում է կազմակերպել դոնորների համաժողով ժողովրդավարական Բելառուսի համար՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, G7 երկրների, ԵՄ պետությունների ու ինստիտուտների եւ բարեփոխումների աջակցության ու տնտեսության վերակառուցման համար բազմամիլիարդանոց ֆինանսական փաթեթ խոստանալ ցանկացող բոլորի մասնակցությամբ»,- նշված է բանաձեւում։

Դրանից բացի, Եվրախորհրդարանը անհրաժեշտ է համարում հումանիտար միջանցքի բացումը այն մարդկանց համար, ովքեր ստիպված էին քաղաքական նկատառումներով Բելառուսից փախչել։ Բանաձեւը նաեւ կոչ է անում աջակցություն տրամադրել բելառուսներին, որոնք տուժել են բռնության հետեւանքով եւ բուժման կարիք ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ