News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նուբար Աֆեյանի կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ մշակման մեկնարկի մասին, փոխանցում է CNBC-ն:

«Մենք հայտարարում ենք, որ ավելացնում ենք պատվաստանյութերի մեջ մեր ներդրումները եի սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութեր ենք մշակելու`  հաշվի առնելով բարձր արդյունավետությամբ պատվաստանյութերի անհրաժեշտությունը»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն` 2010 թվականից տարեկան 9-ից 45 միլիոն մարդ է հիվանդանում գրիպով: Moderna-ն նշել է, որ պատվաստանյութերը սովորաբար նվազեցնում են գրիպով հիվանդանալու հավանականությունը 40-60 տոկոսով: Պատվաստանյութերը նույնպես «լուրջ խնդիրների են բախվում` շտամմերի անհամապատասխանության պատճառով»:
Նշենք, որ Moderna-ն գտնվում է կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի փորձարկման վերջին փուլում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ