News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ես իմ մի քանի գործընկերների մասին ունեմ տեղեկություն, որ իրենք ավելի շատ ցանկություն ունեն տեղափոխվել գործադիր եւ այնտեղ շարունակել իրենց աշխատանքը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ՔՊ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Առաջին հերթին այդ ցանկությունն իրենցից է առաջին հերթին արտահայտվել։ Առաջիկայում, հավանաբար, կլինեն»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ ովքե՞ր են այդ պատգամավորները՝ Թովմասյանն ասաց. «Եկեք ես չբարձրաձայնեմ, ճիշտ կլինի, որ իրենք ասեն»։

Նա նշեց, որ Արմեն Փամբուխչյանը նույնպես այդ ցուցակի մեջ է։

Հարցին՝ այդ պատգամավորներն ինչո՞վ են հիմնավորում իրենց մանդատները վայր դնելը՝ Թովմասյանն ասաց. «Որ այնտեղ իրենք կարող են կոնկրետ աշխատանքներ իրականացնել, իսկ Խորհրդարանական աշխատանքը, հատկապես նրանք, ովքեր որ գործադիրում են աշխատել, հիմա մի քիչ դժվարանում են ադապտացվել օրենսդիր աշխատանքին։ Մենք ավելի շատ գործ անող ենք, քան խոսող, որովհետեւ սա քաղաքական ամբիոն է եւ ենթադրվում է ավելի շատ ելույթներ, հարցազրույցներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ