News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանձնարարել է երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը, ոչ մի հակասություն չի տեսնում իր եւ վարչապետի դիրքորոշումներում։

«Ոչ մի հակասական բան չկա, մնացածն ամեն ինչ պարզաբանվել, մեկնաբանվել եւ բացատրվել է»,- այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում էր արել, որ առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։

Նշենք, որ տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու՝ Արսեն Թորոսյանի որոշումից հետո կենտրոնի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ աշխատանաքից ազատման դիմումներ են գրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ