News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հարվարդի համալսարանում անցկացվել է 2020 թվականի Շնոբելյան մրցանակի (Ig Nobel Prize) հանձնման 30-րդ արարողությունը․ կատակային գիտական մրցանակ հետազոտությունների հեղինակների համար, որոնք, ինչպես ամրագրված է նրա կանոնադրության մեջ, «մեզ ստիպում են նախ ժպտալ, իսկ հետո խորհրդածել»։ Այս տարի 9 նախագահներ դարձել են մրցանակի դափնեկիրներ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ իրենց գործողությունների համար, փոխանցում է BBC-ն։

Շնոբելյան կոմիտեն հայտարարել է, որ պարգեւը շնորհվում է «Covid-19 համավարկն օգտագործելու համար այն նպատակով, որ աշխարհը սովորի, թե քաղաքական գործիչներն ինչ ավելի մեծ գործնական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի եւ մահվան վրա, քան գիտնականներն ու բժիշկները»։

Դափնեկիրների թվում են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Բելառուսի գործող առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ինչպես նաեւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի արարողությունն անցկացվել է առցանց, որպես դրամական մրցանակ հաղթողներին հանձնել են Զիմբաբվեի 10 տրլն դոլար անվանական գնով թղթադրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ