News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հաշվի առնելով պանդեմիան, պետությունը պետք է արտոնություններ տա ուանողներին եւ ընդառաջի վարձավճարների հարցում: Այս մասին ԲՀԿ ուսխորհրդի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Այս իրավիճակում ծնողները չեն աշխատում, իսկ իրենց ասում են՝ չվճարես, դուրս ես մնալու: Թող պետությունը սուբիսադավորի, 6 ամիսը ծնողը վճարի, 6-ն էլ պետությունը.,-ասաց նա:

Ծառուկյանն անդրադարձավ հունիսի 5-ի իր հայտարարությանը, թե 3 ամ,իսց սով է լինելու. «Ասում ա՝ Ծառուկյանն ասեց սով է լինելու, հիմա տեսնում եք՝ սով չի: Այ ձեր ցավը տանեմ, սովը ո՞նց ա լինում: Ժողովուրդ ձեր էսօրվա վիօճակը ո՞նց ա: Ես ուզում եմ, որ իշխանական պատգամավորները գնան մարզ, գյուղ, դուրս գան ասեն՝ ժողովուրդ ջան, ոնց եք ապրում»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ ստեղծված վիճակից դուրս գալու եւ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար հաճախ է իշխանությանը լուծումներ ներկայացրել. «Պարտքն ավելացել է, ասում եմ՝ դիմեք ու 1 միլիարդ բերեք, 500 հազար ընտանիքին 2 հազար փող տվեք։ Եթե ոչ մի բանից խաբար չենք. 1 միլիարդ 400 միլիոնով ավելացել է պարտքը. թող ժողովուրդն իմանա»։      

Ծառուկյանը կրկին անդրադարձավ քաղաքացիների կողմից վերցրած սպառողական վարկերին եւ առաջարկեց, որ պետությունը փակի քաղաքացիների վարկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ