News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը հետաձգվեց։

Նշենք, որ դատական նիստին չէր ներկայացել գործով ամբաստանյալ Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2֊ին։

Նշենք, որ ամբաստանյալի կարգավիճակում են 3 անձ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առեւտրայիմ կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել