News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 16-ին Արարատ քաղաքում մեքենա էին փախցրել: Սպանդարյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի դուռը բաց էր, բանալին` փականի մեջ: Այդ հանգամանքից օգտվելով էլ ժամը 19.30-ին մեքենան փախցրել էին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Կատարվածի վերաբերյալ նույն օրը, ժամը 23.15-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում ահազանգ ստացվեց:

Բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ սկսվեցին: Հաղորդումից մեկ օր անց տեղեկություններ ստացվեցին, որ «06»-ը փախցնողը Երեւան քաղաքի 57-ամյա մի բնակիչ է:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18-ի սահմաններում, կասկածվողը, մեքենայով հանդերձ, Արարատի Աբովյան փողոցում հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժանմունք:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ