News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վան նահանգի Հայոց ձոր (թուրք․ անվանումը՝ Գյուրփընար) գավառում իրականացված պեղումների արդյունքում բացահայտվել է մի ուրարտացի կնոջ դամբարան, որը թաղված է եղել բազմաթիվ զարդերի հետ միասին։

Akunq.net–ի փոխանցմամբ՝  Վանում պեղումները շարունակվում են «Հարյուրերորդ տարի» համալսարանի Գրականության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆ․ Ռաֆեթ Չավուշօղլուի հսկողության տակ։ Կնոջ կմախքն ուսումնասիրվելու է մարդաբանների լաբորատորիայում, որից հետո միայն կբացահայտվեն նրա մահվան պատճառները և հստակ տարիքը։

Թուրքական  TRT–ի հետ զրույցում  պրոֆ․ Չավուշօղլուն հայտնել է, որ այս պեղումների շնորհիվ մեկ անգամ ևս հավաստիացել են, թե ուրարտացիների համար որքան կարևոր է եղել հանգուցյալին զարդերով թաղելու ավանդույթը, և հավելել․

«Վերջին գերեզմանը, որ պեղել ենք, պատկանում է 20-25 տարեկան մի կնոջ։ Այստեղ հատկապես կարևոր է այն փաստը, որ այդ կինը թաղված է եղել իր բոլոր զարդերով։ Կմախքի վրա կարծես զարդերի մի ամբողջ հավաքածու լինի։ Այս կմախքը ցույց է տալիս, որ ուրարտացի կանանց զարդարվելու արվեստը շատ բարձր մակարդակի վրա է գտնվել։ Մենք նաև համոզվեցինք, որ այս կմախքը պատկանում է ազնվական ցեղից սերած մի կնոջ»։

Թուրք գիտնականը հայտնել է նաև, որ կմախքի վրա հայտնաբերել են երկու ապարանջան, մի բրոնզե մատանի, ականջօղեր ու կիսաթանկարժեք քարերից պատրաստված մի մանյակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ