News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերագույն դատարանի ավագ դատավոր Ռութ Բեյդեր Գինզբուրգի մահից հետո հայտարարել է, որ անհապաղ նոր դատավոր կնշանակի:

«Մեզ իշխանություն են տվել եւ փոխանցել են հպարտությամբ մեզ ընտրած ժողովրդի համար որոշումներ ընդունելու իրավունքը, որոնցից ամենակարեւորը արդեն վաղուց համարվում է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի դատավորների ընտրությունը: Մենք ստանձնում ենք այդ պարտավորությունը առանց հապաղելու»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Գերագույն դատարանի ավագ դատավոր Ռութ Բեյդեր Գինզբուրգի մահվան մասին:

Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ իր մահից առաջ Գինզբուրգը ցանկություն է հայտնել, որ հաջորդ դատավորը նշանակվի ընտրություններում հաղթած նախագահի կողմից:

Նման միտք է հայտնել նաեւ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ