News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործից մաս է անջատվել, որը գտնվում է դատարանում, այլեւս նախաքննական մարմնի տիրույթում չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործին, որտեղ շոշափվում է Գագիկ Ծառուկյանի անունը, ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն շատ մեծ ծավալներով քննվում է, կան մի քանի տասնյակ մեղադրյալներ:

«Առաջիկայում գործը կարող է ուղարկվել դատարան, ուղղակի այսպիսի քրեական գործերի առանձնահատկությունն այն է, որ դրանցից անընդհատ նոր քրեական գործեր են հարուցվում, լինում են նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դառնում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է հենց ԱԱԾ-ն քննում Գագիկ Ծառուկյանի գործը, ոչ թե՝ ՀՔԾ-ն, Քյարամյանը նշեց, որ դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից եւ փոխանցել այլ նախքննական մարմնի. «Այս հարցի վերաբերյալ ունենք նաեւ դատարանի որոշում, դատարանն օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն: Այն հավելյալ ճնշման գործիք չէ»:

Հարցին, թե երբ նորություններ կլինեն հայտնի գաղտնալսման գործից, Քյարամյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել ՔԿ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ