News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի տուրիզմի եւ հնությունների նախարարությունը կիրակի հայտարարել է, որ Սակարայի հին դամբարանադաշտում գտնվել են 14 սարկոֆագներ՝ ի հավելումն դրանից մեկ շաբաթ առաջ հայտնաբերված 13-ի։ Արտեֆակտների տարիքը կազմում է 2500 տարի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սակարայի ընդարձակ դամբարանադաշտը տեղակայված է Գիզայի հռչակավոր բուրգերից 16 կմ հարավ։ Այն հնագույն քաղաք Մեմֆիսի հատվածն է, որը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Կողքին է գտնվում Ջոսերի վիթխարի աստիճանաձեւ բուրգը։

Գիտնականների հաղորդմամբ՝ փայտե սարկոֆագները թաղելու պահից սկսած չեն բացվել։ Մակերեւույթին հրաշալի պահպանվել են նրբագեղ նկարներ, որոնք կատարված են օքրայով եւ կապույտով, ինչպես նաեւ հիերոգլիֆներով գրառումներ։

Նախարարության էջում հաղորդվում է, որ աշխատանքները շարունակվելու են, եւ գիտնականները հուսով են մոտ ապագայում հայտնաբերել նոր օբյեկտներ։

Եգիպտոսի կառավարությունը հիմա ամեն կերպ խրախուսում է ամբողջ երկրում հնագիտական հայտնագործությունները, որ տուրիզմը վերածնի, որը տուժել է կորոնավիրուսի համավարակի պատճառով ուղեւորությունների սահմանափակումներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ