News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մահապատժի դատապարտված չինացի թմրավաճառը փախել է Ջակարտայի ծայրամասում գտնվող բանտից՝ թունել փորելով դեպի կոյուղու համակարգ, հայտնում է South China Morning Post-ը:

37-ամյա Ցայ Չանպանը, ով դատապարտվել է մետամֆետամինի մաքսանենգության համար, Տանգերանգ շրջանի բանտում իր խցից փոս է փորել դեպի կոյուղու խողովակ եւ փախել, հայտնել է Ջակարտայի ոստիկանության ներկայացուցիչ Յուսրի Յունուսը:

Խցակիցներից մեկի խոսքերով՝ նա փախուստը պլանավորել է 5-6 ամիս՝ բանտի խոհանոցում շինարարությունից գործիքներ օգտագործելով:

Ինդոնեզիայի բանտերի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռիկա Ապրիանտին ասել է, որ թմրավաճառն իր փախուստը հարմարեցրել է պահակների փոփոխման ժամին:

Ինդոնեզական detik.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ 2017թ․ նա մահապատժի է դատապարտվել 135 կգ բյուրեղային մետամֆետամինի ապօրինի շրջանառության համար:

2017-ին Ցայը փախել էր Ջակարտայի ոստիկանության քննչական մեկուսարանից՝ լոգարանի պատին անցք բացելով: Այն ժամանակ նրան բռնել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ