News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պահպանում է Իրանի հետ գործարք կնքելու պատրաստակամությունը եւ հանդես է գալիս այն բանի օգտին, որ այն ուժեղ պետություն լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Դեյթոնում (Օհայո նահանգ) տեղի ունեցած նախընտրական հանրահավաքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ վարչակազմի ղեկավարը կրկին վստահություն է հայտնել, որ նոյեմբերին իր վերընտրվելու դեպքում Թեհրանը շատ արագ կգնա այդպիսի համաձայնության ստորագրման։ «Եթե եւ երբ մենք հաղթենք, այդ հաղթանակից գրեթե 9 վայրկյան անց մեզ կզանգահարեն, եւ դա կլինի գործարք կնքել ցանկացող Իրանը։ Մենք ցանկանում ենք, որ նրանք կնքեն գործարք։ Մենք ցանկանում ենք, որ նրանց մոտ [ամեն ինչ] լավ լինի, մենք ցանկանում ենք, որ նրանք ուժեղ լինեն։ [Բայց] նրանք ուղղակի չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ահա եւ ամբողջը։ Շատ պարզ է»,- հայտարարել է Թրամփը։

Նրա շարադրած իրադարձությունների տարբերակի համաձայն՝ իր ենթականերին կարգադրել է Իրանի հետ առայժմ բանակցություններ չվարել այդպիսի համաձայնագրի ստորագրման թեմայով։ «Ես մարդկանց ասացի՝ նրանց (իրանցի պաշտոնատար անձանց) հետ հիմա բանակցություններ մի վարեք։ Նրանք ցանկանում են սպասել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նման հայտարարություններ արել է նաեւ նախկինում։

ԱՄՆ-ն երեկ հայտարարել էր Իրանի դեմ իր մի շարք պատժամիջոցների ընդլայնման մասին։ Նոր սահմանափակումներն ուղղված են Թեհրանի միջուկային մշակումներին։ Դրանից բացի, ԱՄՆ-ն փորձում է միակողմանի կարգով պահպանել Իրանին զենքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների էմբարգոն, որի գործողության ժամկետը շուտով լրանում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ