News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2050 թվականն ԱՄՆ-ի պետական ​​պարտքը կկրկնապատկվի` 2020-ին ՀՆԱ-ի 98 տոկոսից հասնելով 195 տոկոսի: Այս մասին ասվում է Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունվարին կանխատեսումը մնում էր 180 տոկոսի մակարդակում, սակայն կորոնավիրուսի համավարակի եւ ընթացիկ դրամավարկային քաղաքականության հետ կապված տնտեսական ճգնաժամը ստիպեց վատթարացնել կանխատեսումը: Փորձագետները կոչ են արել նախապատրաստվել նրանց, որ 2021 թվականին պետական ​​պարտքը կհատի 100 տոկոսի սահմանը բյուջեի աճող դեֆիցիտի ֆոնին, իսկ 2022-ին այն կհասնի 107 տոկոսի, ինչն ամենաբարձրը ցուցանիշը կլինի երկրի պատմության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ պետական պարտքի աճի տեմպը լուրջ վտանգ է ներկայացնում երկրի համար: Դա մեծացնում է վարկերի տոկոսադրույքների բարձրացման ռիսկը, ինչը, իր հերթին, կդանդաղեցնի տնտեսության զարգացումը, կմեծացնի ճգնաժամի հավանականությունը եւ կմտահոգի ներդրողներին: Բյուջետային վարչությունում վստահ են, որ նույնիսկ համավարակի ավարտից հետո բյուջեի դեֆիցիտը միայն կաճի: Եթե ​​իրավիճակը չփոխվի, 2050 թվականին այն աստիճանաբար կհասնի ՀՆԱ-ի 13 տոկոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ