News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լեյք Վորթ քաղաքում (ԱՄՆ Ֆլորիդա նահանգ) վաճառքի են դրել անվճար «հավերժական» գարեջրով բնակարանը։ Բայց այն ստանալու համար ապագա սեփականատերը պետք է կատարի մեկ պայման, հայտնում է Dirt-ը։

Եթե բնակարանի տերը պարտավորվի հաստատության վերանորոգում չանել, ապա ամերիկյան Anheuser-Busch ընկերությունը կանոնավոր կերպով տիրոջ սառնարանը կհամալրի գարեջրի պաշարով։ Նման ակցիան կապված է բնակարանի արտասովոր դիզայնի հետ։

Գրեթե 76 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը գտնվում է համատիրության երկրորդ հարկում։ Այն ունի երկու լոգասենյակ եւ երկու ննջասենյակ, որոնց պատերը եւ առաստաղը ամբողջությամբ ձեւավորված են չեխական «Բուդվայզեր» գարեջրի բանկաներով։

Բնակարանը նաեւ զարդարված է Anheuser-Busch գարեջրագործական ընկերության հուշանվերային արտադրանքով՝ բեյսբոլկաներով, դեկորատիվ ափսեներով եւ գարեջրի գավաթներով։ Հանդիպում են նաեւ վինտաժային իրեր, օրինակ՝ պատերից մեկին կախված է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու դիմանկարը։ Ներկայումս լոտի համար գնորդ են փնտրում։ Այս կացարանի համար շուկայական տեսակետից միանգամայն համեստ գումար են խնդրում՝ 100 հազար դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ