News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքական իշխանության  հրահանգները կատարող դատավորների բացահայտումը խիստ անհրաժեշտ գործընթաց է: Այդպիսիք պետք է հասկանան, որ վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց ապօրինությունների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով antifake.am-ի նախաձեռնած լրագրողական հետաքննությանը, որի ընթացքում հրապարակվելու են ապօրինի դատավճիռներ կայացրած դատավորների տվյալները, և դրանք փոխանցվելու են միջազգային կառույցներին:

«Ես ողջունում եմ antifake.am-ի նախաձեռնությունը։ Այն կարևոր գործիք է անկախ դատական իշխանության դեմ գործադիր իշխանության կողմից իրականացվող կամայականությունների նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու համար»,- ասաց Պողոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում գործադիր իշխանության թիրախում են հայտնվել իրապես անկախ և բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող դատավորները։

«Փոխարենը, ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանությունների համար դատավճիռներ և որոշումներ դակող դատավորները հայտնվել են ստվերում՝ շարունակելով կատարել գործադիր իշխանության կողմից իջեցվող պատվերները։ Հասկանալի պատճառներով ներկա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներին ժամանակին կալանավորած կամ դատապարտած դատավորներն այսօր դարձել են այդ նույն իշխանության սրտի դատավորներ։ Այդ դատավորների և նրանց կատարած ապօրինությունները բացահայտնելու համար antifake.am-ի նախաձեռնությունը կարևոր և վաղուց հասունացած է»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ