News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Այդ հանրահավաքը մեզ չի անհանգստացնում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին տեղի ունենալիք հանրահավաքին, որը կազմակերպել են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը»:

Հարցին, թե իր կարծիքով հանրահավաքը կստացվի՞ եւ բազմամարդ կլինի, նա պատասխանեց. «Չեմ ուզում որեւէ կանխատեսում անել: Անձամբ ինձ համար այդ հանրահավաքը  կազմակերպելու պատճառաբանություններ անհիմն են»:

Ինչ վերաբերում է «Դեսյե» կենտրոնի զեկույցին, որտեղ խոսվում է Հայաստանի պետական կառույցներում ռուսական գործակալների մասին, Մակունցն ասաց. «Սեփական երկրի շահերի դեմ աշխատող, այլ պետության շահերը սպասարկողներին ես չէ, որ պետք է գնահատական հնչեցնեմ, դարերով այդ գնահատականը հնչեցրել են, այդ մարդիկ ունեն դավաճանի պիտակ: Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, ԱԱԾ տնօրենը նախօրեին հստակ արձագանքել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ