News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարությունը կարող է լիազորվել պաշտպանել ընտանիքն ու մանկությունը եւ, մասնավորապես, ամուսնությունը` որպես տղամարդու եւ կնոջ միություն: Այս դրույթը պարունակվում է կառավարության մասին օրինագծում, որը Պետդումա է ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինը:

Փաստաթուղթը կոչված է օրենսդրությունը համապատասխանեցնել ամռանն ընդունված Սահմանադրության փոփոխություններին, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ըստ դրա` ՌԴ կառավարությունը միջոցներ կձեռնարկի ընտանիքի, մայրության, հայրության եւ մանկության, ինչպես նաեւ ամուսնության ինստիտուտի` որպես տղամարդու եւ կնոջ միության, պաշտպանության համար:

Ենթադրվում է նաեւ, որ կառավարությունը կապահովի երեխաների ընտանեկան կրթության առաջնահերթությունը: Բացի այդ, դրա պարտականությունները կներառեն պայմանների ստեղծումը, որպեսզի չափահաս երեխաները հոգ տանեն իրենց երեխաների մասին:

Օրենքի նախագիծը կառավարությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի առանց խնամքի մնացած երեխաների նկատմամբ ծնողական պարտականություններ կատարվեն: Կառավարությունը պետք է նաեւ հետեւի, որպեսզի երկրում պայմաններ ստեղծվեն երեխաների համակողմանի, հոգեւոր, բարոյական, մտավոր եւ ֆիզիկական զարգացման համար, եւ միջոցներ ձեռնարկի երիտասարդական քաղաքականության իրականացման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ