News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Լեհաստանում անցկացվող Քրիստիան Տկաչեվսկու անվան 5-րդ դաշնակահարների միջազգային մրցույթում ճանաչվել է վեց հորիզոնականներում ընդգրկված լավագույն դաշնակահարներից մեկը՝ զբաղեցնելով 4-րդ մրցանակը։ Մրցույթը անցել է առցանց ձեւաչափով՝ տարիքային հինգ տարբեր կատեգորիաներում։

«Երիտասարդ վիրտուզներ» կատեգորիայիում մեր 17-ամյա հայրենակցուհին, ով Հայաստանի միակ ներկայացուցիչն է եղել, մրցել է Ճապոնիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մալթայի, Գերմանիայի եւ մի շարք այլ երկների մոտ 60 մասնակիցների հետ՝ ծրագրում ներկայացնելով Բեթհովենի, Շոպենի, Ռավելի եւ Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Լաուրա Գալստյանը ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի սանն է,  բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ ավստրիական “Feurich” (2-րդ մրցանակ) եւ “Vienna International Art Festival” (1-ին մրցանակ), ամերիկյան “Future Stars” (3-րդ մրցանակ), “Melos” (1-ին մրցանակ) եւ այլն։ Մասնագիտացել է այնպիսի ճանաչված դաշնակահարների եւ պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Լիզլի Հովարդը (Մեծ Բրիտանիա), Ջերոմ Լովենտալը (ԱՄՆ), Սերխիո Տիեմպոն (Արգենտինա) եւ այլոք։

Երիտասարդ դաշնակահարուհու առաջին առցանց մենահամերգը նախատեսված է նոյեմբերին՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտի դահլիճում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ