News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին բազմիցս հրավիրել ենք համայնք, սակայն չի եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորայք համայնքի բնակիչ Մխիթար Առուստամյանը՝ արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարության։

«Բազմիցս հրավիրել ենք, սակայն չի եկել։ Անի Սամսոնյանի հետ խոսել եմ իր  ֆեյսբուքի անձնական էջով,  իրենց հրավիրել եմ  Գորայք համայնք, ասել եմ՝ եկեք, մենք ձեզ տեղեկություններ կտրամադրենք, հանքի գործունեությանը կծանոթացնենք, սակայն ինքը մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, որ կարիք չկա, որ ես հանդիպեմ, ենթադրենք, գորայքցիների հետ։ Մերժել է, որ ես մյուս կողմին լսելու կարիք չունեմ, ես իմ տեղեկություններն անձամբ եմ ման գալիս, ես էլ ասացի, որ Դուք կեղծ ինֆորմացիայի եք տիրապետում հանքի վերաբերյալ, ինչ Ձեզ տալիս են, սխալ են տալիս, թե՝ ինձ ոչ մի բան չեն տալիս, ինքս եմ փնտրում ու գտնում, ասացի՝ դե, սխալ բան եք գտնում, եկեք, ես Ձեզ կբացատրեմ, իսկ ինքը մերժել է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Առուստամյանը՝ հավելելով, որ պատգամավորի հետ նման խոսակցություն է ունեցել սեպտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Սամսոնյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր՝ սեպտեմբերի 23-ին ԱԺ-ի դիմաց Ամուլսարի հարակից  համայնքների  բնակիչների դժգոհություններին, ասել էր՝ եթե նրանք իրականում ցանկություն ունենային  իրենց  հետ կապ հաստատել, այսինքն՝ նրանց նպատակը արդար լիներ, ապա  առանց որեւէ աղմուկ բարձրացնելու, կկապվեին իրենց հետ։

«Քանի որ այդ առումով մեզ հետ ոչ մեկ չի կապվել եւ քննարկման  առաջարկ չի արել, ես հանգում եմ այն եզրակացությանը, որ այսօր շոու է եղել, դա «Լիդիան Արմենիայի» գործիքակազմից մեկն է, որը խիստ դատապարտելի է»,- ասել էր պատգամավորը։

 

Տպել
Ամենաշատ