News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչպիսին կլինի վաղվա Սահմանադրական դատարանն այս կազմով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:

«Ես կարծում եմ, որ ՍԴ-ի, ինչպես նաեւ ցանկացած դատարանի լեզուն, բնավորությունը այդ դատարանի որոշումներն են: Եկեք սպասենք, տեսնենք, թե ՍԴ-ն ինչ որոշումներ կկայացնի եւ այդ որոշումներով, նաեւ մասնագիտական հանրության կարծիքը հաշվի առնելով հասկանանք, թե դա այն ՍԴ-ն է, որը հասարակությունն ուզում էր, թե՞ այնուամենայնիվ, ավելի բարձր ակնկալիքներ կան: Ես կարծում եմ, որ ՍԴ-ն կարող է եւ ունակ է լավ պրոդուկտ տալ սահմանադրական արդարադատության ոլորտում»,-ասաց նա:

Անդրադառնալով ՍԴ նախագահի հնարավոր թեկնածուներին , Դիլանյանը հավելեց. «Պետք է տեսնենք, թե թեկնածուներն ինչպես են պատկերացնում վաղվա ՍԴ-ն»:

Տպել
Ամենաշատ