News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ աշխատակից, ավագ ենթասպա Ա.Թ.-ն, օգտագործելով իր՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայող լինելու հանգամանքը, ներազդելով 6 քաղաքացիների վրա, վերջիններիս մոլորության մեջ գցելով, հավաստիացրել է, որ կարող է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներում առանց խոչընդոտների կազմակերպել նրանց կողմից տեսական ու գործնական քննությունները դրական հանձնելու եւ այդպիսով՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը: Ավելին, տեղյակ լինելով վերոնշյալ քաղաքացիներից մեկի՝ ոչ սթափ վարելու եւ սահմանված արագությունը գերազանցելու համար ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից տուգանվելու արդյունքում մեկ տարով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու կարգավիճակի մասին՝ նա հավաստիացրել է, որ կարող է երկամսյա ժամկետում կազմակերպել վերջինիս կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունքի զրկման որոշման չեղարկումը։ Սակայն, ի սկզբանե չունենալով նման նպատակ, կաշառք ստանալու պատրվակով 2020 թվականի մարտ ամսվա ընթացքում վերոնշյալ քաղաքացիներից, մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի՝ 1.295.000 ՀՀ դրամ, ինչի պատճառով նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու հանցագործության կատարումը։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները եւ տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, հայտնել իրավապահ մարմիններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ