News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բանկերի եւ վարկային հաստատությունների հետ կապված հարցերում օմբուդսմենի լիազորությունները սահմանափակ են: Այս մասին «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով` Մարդու իրավունքների պաշտպանն իրավասություն չունի զբաղվել բանկերի եւ վարկային հաստատությունների հետ կապված կոնկրետ բողոքներով:

«Այնուամենայնիվ, օմբուդսմենի որոշակի մոնիտորինգ է իրականացնում` մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները լուծելու համար: Նաեւ որոշակի աշխատանքներ են տարվում: Օրինակ, 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 23-ը Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը 400 մարդուց 200 գրավոր եւ բանավոր բողոք է ստացել բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակ ստացվել է 83 բանավոր եւ գրավոր դիմում  276 մարդուց»,- ասաց Թաթոյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ