News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ես երեկ արդեն հայտարարել եմ, որ չեմ մասնակցի ՍԴ աշխատակարգային նիստին եւ ՍԴ նախագահի քվեարկությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ ատավոր Հրայր Թովմասյանը:

«Իմ ունեցած չճշտված տեղեկություններով, երեկվա իմ հայտարարությունից հետո որոշակի այլ սցենարներ քննարկվել են, բայց ինձ սցենարով էլ գնան միեւնույն է»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ նորից առաջադրումներ անելու հարցն է քննարկվել քաղաքական շրջանակների կողմից:

Ճշտող հարցին, թե արդյոք այդ սցենարով իշխանությունը փոխել է իր թեկնածուին, Հրայր Թովմասյանն ասաց, որ չի կարող ասել:

«Եթե իմանամ, որ չկա դրսից ազդեցություն, ՍԴ-ն ինքնուրույն է իր քայլերն անում, այդ դեպքում, բնականաբար կմասնակցեմ: Ինքնին, որ ՍԴ նախագահի մեկ թեկնածու է, դա լավ հանգամանք չի»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե միակ թեկնածուն չհավաքի բաբվարար թվով ձայներ, ապա կլինիի նոր ընտրություններ՝ 10-30 օրվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ