News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր եւ անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ չնշելով թե կոնկրետ քանի ձայն է ստացել Խունդկարյանը:

Նշենք, որ անհրաժետ էր ստանալ 9 դատավորներից 5-ի կողմ ձայները:

Շաթիրյանը տեղեկացրեց, որ սահմանված ժամկետներում կկազմակերպվել ՍԴ նախագահի նոր ընտրություններ. «Բնականաբար, կլինեն նոր առաջադրումներ: Քանի որ օրակարգում կա նաեւ ՍԴ փոխնախագահի ընտրություն, այս աշխատակարգային նիստն ընդմիջվեց մինչեւ երկուշաբթի ժամը 11-ը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ