Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ակտիվորեն կապի մեջ է կողմերին դրդելու դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել բանակցությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի լարվածության սրման կապակցությամբ Լավրովն ակտիվորեն կապի մեջ է կողմերին դրդելու դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել բանակցություններն իրավիճակը կայունացնելու համար»,-տեղեկացրել է դիվանագետը: