News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում հայրենակիցներին չտրվել սադրանքների Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ:

«Տեղեկացնում ենք, որ վաղ առավոտից Դեսպանատունը ստանում է բազմաթիվ զանգեր եւ նամակներ հայրենակիցներից Ադրբեջանի կողմից Արցախի եւ դրա խաղաղ բնակչության դեմ սկսված ռազմական գործողությունների կապակցությամբ:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ խնդրում ենք Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին լինել զգոն եւ չմասնակցել ինչ-որ նախաձեռնությունների եւ հավաքների, իսկ սադրիչ դրսեւորումների դեպքում պարտադիր դիմել դեսպանատուն:

Նշենք նաեւ, որ մեր քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել հանրապետություն, կարող են կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով. +7(966) 118 - 89-84 կամ իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլ.փոստի հասցեին:

Միաժամանակ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն, որ բացի ռազմական գործողություններից, հակառակորդն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում, մասնավորապես, սոցիալական ցանցերում տարբեր գործողություններ հրահրելու, այդ թվում՝ նաեւ տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչներին սադրելու նպատակով:

Խնդրում ենք ձեզ զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվության տարածումից, առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրներով (mil.am) եւ չտրվել սադրանքի»,-ասված է դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ