Կանադան շատ մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության փաստով: Այդ մասին Թվիթերյան էջում գրել է Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը:
«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, անխտիր պահպանել հրադադարի ռեժիմը եւ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը: Մենք կոչ ենք անում շուտափույթ վերադառնալ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,-նշել է նա: