News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքից է։ Նա համայնքի  ղեկավար Ռոման Մարգարյանի եղբորորդին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Անգին Նիգոյանը։

«Ինքը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր»,- մեկ նախադասությամբ է բնորոշում դպրոցի տնօրենը Կարենին՝ չկարողանալով արցունքները զսպել։

Կարենը ծնվել է 2000թ․-ին։ Նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր սովորում, 2021թ․-ի հունվարին ավարտելու էր ծառայությունը։

Կարեն Մարգարյանը մեկ քույր և եղբայր ունի, նա ընտանիքի կրտսեր զավակն էր։

«Համեստ, շատ աշխատասեր ընտանիքի երեխա էր։ Կրթությունն իրենց համար շատ մեծ տեղ ուներ։ Ափսոսում ենք, որ նման  երիտասարդը ․․․չեմ էլ ուզում այդ բառերն արտասանել»,- եզրափակեց դպրոցի տնօրենը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը  ակտիվ հերտակոծություն էր սկսել, հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում մինչև այժմ նահատակվել է 31 զինծառայող։ Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում զոհվել են տատ ու թոռ են, երեխան 9 տարեկան աղջիկ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ