News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» փակ բաժնետիրական ընկերությունում:

Վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների նմուշները ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

«Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքաբակը, համապատասխանաբար՝ 45 և 49 կգ,  հանվել է շրջանառությունից և ոչնչացվել:

«Գոլդեն Գոութ» ընկերության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արրտադրությունը, կասեցվել է:

Տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Տպել
Ամենաշատ