News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպությունը՝ Սոցիալիստ երիտասարդների միջազգային միությունը, որին անդամակցում է ՀՅ Դաշնակցության երիտասարդականը, հատուկ հայտարարությունով խստորեն դատապարտել է Արցախի վրա ադրբեջանական հարձակումը։

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակումներ է իրականացրել արցախա-ադրբեջանական շփման գոտում, ինչպես նաեւ ուղղակի հարձակումների է ենթարկվել Ստեփանակերտի եւ այլ քաղաքների խաղաղ բնակչությունը եւս: Ադրբեջանն իրականացնում է այս գործողությունները՝ ոտնակոխելով Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ 1994 թ. կնքված հրադադարը, եւ  կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում համընդհանուր հրադադար հաստատելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության վերջին կոչը:

Ամենամտահոգիչ փաստն այն է, որ Թուրքիան լկտիաբար հայտարարել է Ադրբեջանին իր լայնամասշտաբ օգնության մասին:  Թուրքիան, ունենալով մարդու իրավունքների խախտումների երկարատեւ պատմական փորձ, ինչպես, օրինակ, բռնությունները քրդերի դեմ, ռազմական ներխուժումները Սիրիա եւ Լիբիա, Հունաստանի եւ Կիպրոսի դեմ եղած սադրանքները, շարունակում է վարել ռազմատենչ քաղաքականություն: Ե՛վ Թուրքիան,  եւ՛ Ադրբեջանը ոտնահարել են ժողովրդավարության սկզբունքները, տարիներ շարունակ ապակայունացրել տարածաշրջանը եւ շարունակում են խախտել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY) խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին հարձակումը Արցախի վրա եւ հորդորում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես՝ խաղաղ բնակչության ուղղությամբ: Պատմությունն ապացուցել է, որ ռազմական գործողությունը չի կարող որեւէ կառուցողական բանի հանգեցնել, եւ երբեւէ ոչ մի կողմը չի շահելու լայնածավալ պատերազմից:

IUSY-ն նաեւ դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը եւ նրա շարունակական անխոհեմ քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը:

IUSY-ը լիահույս է, որ հակամարտության խաղաղ լուծումը հնարավոր է միայն լարվածության թուլացման եւ բանակցությունների վարման ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ, միջազգային իրավունքի եւ 1975 թ. Հելսինկյան համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա՝ բանակցային գործընթացի միջոցով:

IUSY-ն միջազգային հանրությանը կոչ է անում պահանջել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպություն է, որին անդամակցում են ավելի քան 143 կազմակերպություններ աշխարհի շուրջ 100 երկրներից։ ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄ-ի լիիրավ անդամ է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ