Ադրբեջանցիների արհամարհական հարձակումները հայ ժողովրդի վրա դատապարտելի են, գրում է ԱՄՆ սենատոր Անդրեաս Բորգեասը: «Հայ ժողովրդի դեմ ադրբեջանցիների արհամարհական հարձակումները դատապարտելի են եւ պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից»,- Twitter- ում տեղադրած իր հայտարարության մեջ ասել է Բորգեասը: Նա ԱՄՆ կառավարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ: «Մինչ ժողովրդավարական արժեքները եւ մարդու հիմնական իրավունքները գտնվում են սպառնալիքի տակ՝ ավտորիտար ուժերի կողմից, ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի արձագանքելու այդ թշնամական գործողություններին»,- հավելել է սենատորը: