News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄԷ-ի որոշումը սառեցրել է Արեւմտյան ափի գրավված տարածքը բռնակցելու Իսրայելի ծրագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահայանը: «Հուսով ենք, որ այս խաղաղ համաձայնագիրը պաղեստինցիներին եւ իսրայելցիներին հնարավորություն կտա վերսկսել խաղաղության հասնելու համար բանակցությունները»,- ասել է Ալ Նահայանը, հաղորդում է AP-ը:

Նա նաեւ նախազգուշացրել է այն բանից, ինչը անվանել է «տարածաշրջանի որոշ երկրների ընդլայնողական նկրտումներ»: Նրա խոսքով՝ Եմենում, Սիրիայում, Լիբիայում եւ Իրաքում լարվածությունը կապված է «արաբական երկրների գործերին բացահայտ միջամտության հետ այն պետությունների կողմից, որոնք արաբական տարածաշրջանի երկրների եւ Աֆրիկյան Եղջյուրի վրա իրենց գերակայությունը վերականգնելու պատմական պատրանքներ ունեն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ