News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը կայանում է նրանում, որ ամբողջ Եվրոպան ընդլայնի էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման հնարավորություններն ու կախված չլինի Ռուսաստանից եւ «Գազպրոմ»-ից: Այս մասին, «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Դա լավ չէ, դա անվտանգ չէ, քանի որ ռիսկեր է ստեղծում: Անկեղծ ասած՝ այդ դեպքում մարդիկ ավելի շատ են վճարում իրենց տունը տաքացնելու համար»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ոչ միայն հայտարարում է, որ չի ընդունում «Հյուսիսային հոսք-2»-ը, այլ նաեւ աշխատում է տարածաշրջան բնական գազի մատակարարման համար հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ:

  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ