News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Քուվեյթի նոր էմիր է դարձել թագաժառանգ արքայազն Շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Զաբեր ալ-Սաբահը: Այս մասին ասվում է երկրի նախարարների խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի օրը կառավարության կաբինետի արտակարգ նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Քուվեյթի 91-ամյա էմիր, շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Զաբեր ալ-Սաբահի մահվան մասին: Հայտարարության մեջ Նախարարների խորհուրդը նշում է, որ նա մահացել է ԱՄՆ-ում Քուվեյթի ժամանակով ժամը 16:00-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ): Էմիրի մահվան կապակցությամբ ամբողջ էմիրությունում 40-օրյա սուգ է հայտարարվել, երեք օրով իջեցվել են ազգային դրոշները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ