News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իսպանական ազգային հետազոտական խորհրդի գիտնականները եզրակացրել են, որ 1590 տարի առաջ մայաների հին քաղաքակրթությունը մասամբ տուժել է Իլոպանգո հրաբխի աղետալի ժայթքումից, որը 40 կիլոմետր շառավղով սպանել է ողջ կյանքը, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences-ը:

Հետազոտողները ուսումնասիրել են սառցակտորը, որը պոկվել է Գրենլանդիայի սառցադաշտից եւ ռադիոածխածնային ածխացած փայտի մնացորդները, որոնք հայտնաբերվել են Իլոպանգոյի մոխրի կույտերում: Պարզվել է, որ սարսափելի ժայթքումը տեղի է ունեցել մ.թ. 431 թվականին: Ամպը բարձրացել է մինչեւ 45 կիլոմետր, իսկ մոխիրը թափվել է ավելի քան յոթ հազար կիլոմետր տարածքի վրա՝ հասնելով Գրենլանդիա: Մոխրի կես սանտիմետրանոց շերտը ծածկել է ավելի քան երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածք:

Մասնագետները Իլոպանգոյի ժայթքումը 50 անգամ ավելի հզոր են անվանել, քան 1980-ին Սուրբ Հելենսի ժայթքումը, որի հետեւանքով զոհվել էր 57 մարդ: Չնայած պայթյունը չի ազդել մայաների վաղ դասական ժամանակաշրջանի (մ.թ. 300-600) քաղաքակրթության զարգացման վրա, լեռան շրջակայքում ոչ ոք չի ապրել երկար տարիներ ու տասնամյակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ