News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ես խորապես մտահոգված եւ տագնապած եմ Լեռնային Ղարաբաղում բռնության էսկալացիայով եւ մարդկանց ողբերգական մահվամբ։ Այս մասին նշել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը։

«Ես Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներին կոչ եմ անում ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացիայի, ռազմական գործողությունների դադարեցման կոնկրետ քայլեր եւ զերծ մնալ շփման գծից դուրս տարածքների գրավումից։

Յուրաքանչյուր կողմը պետք է հաստատի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին իր հանձնառությունը։ Երկխոսություն, այլ ոչ թե բռնություն՝ սա տարածաշրջանին համապարփակ եւ հաստատուն խաղաղություն բերելու միակ միջոցն է։

Դրանից բացի, մտահոգություն է հարուցում արտաքին խաղացողների ազդեցությունը, ինչպես՝ հակամարտությանը Թուրքիայի չկշռադատված միջամտությունը։ Միջազգային հանրությունը պետք է հանձնառու մնա խաղաղ գործընթացին։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները չպետք է հաշտվի այն փաստի հետ, որ Թուրքիան խափանում է խաղաղ գործընթացը եւ սրում հակամարտությունը, որն արդեն կտրուկ էսկալացիայի է գնում»,- նշված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ