News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Քրիս Բրայանթի կողմից, հաղորդում է Sky News-ը:

Համայնքների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ստանդարտների եւ արտոնությունների հանձնաժողովի նախագահ Բրայանթն ասել է, որ Բայդենն արժանի է առաջադրվելուն` ամերիկյան քաղաքական բուռն ժամանակաշրջանում փաստարկներին եւ քաղաքական բանավեճերին հավատարմության համար:

«Երբ ամերիկյան քաղաքներն այրվում էին, եւ քաղաքացիները տրամադրված էին միմյանց դեմ, Բայդենը հանգստացնող ազդեցություն ունեցավ: Երբ մյուսները դիմում էին բռնի լուծումների, նա պնդում էր, որ լավագույն ուժը փաստարկն է, քանի որ զենքը կարող է կանգնեցնել սիրտը, իսկ բառերը կարող են փոխել շատ սրտեր, եւ շատ սրտեր կարող են փոխել աշխարհը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ