News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսրայելի Կնեսեթը օրենք է հաստատել, որը բողոքի ցույցերի անցկացման սահմանափակում է նախատեսում, փոխանցում է Reuters-ը։

Իսրայելցիներին օրենքն արգելում է ցույցեր անցկացնել իրենց տներից 1 կմ-ից ավելի հեռավորությամբ։ Կառավարության պնդմամբ՝ այս միջոցառումն ուղղված է COVID-19-ի վարակման զսպմանը։

Նոր միջոցառման քննադատները, որը Իսրայելի երկրորդ համազգային կարանտինի մասն է դարձել, հայտարարել են, որ իրականում այն նախատեսված է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Երուսաղեմում պաշտոնական նստավայրի մոտ բողոքի ցույցերի արգելափակմանը։

«Ի՞նչ է լինելու հետո։ Խորհրդարանում ընդդիմության առաջնորդի ելույթի արգե՞լքը»,- «Թվիթերում գրել է օրենսդիր մարմնում ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդը։

Մի քանի շաբաթ շարունակ հազարավոր ցուցարարներ պահանջում էին Նեթանյահուի հրաժարականը։

Համազգային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ բնակչության մոտ քառորդ մասը վստահում է համավարակի դեմ պայքարի նրա միջոցառումներին։

Քվեարկությունից մի քանի ժամ առաջ հարյուրավոր իսրայելցիներ հավաքվել են Կնեսեթի դիմաց՝ օրենքն անվանելով ժողովրդավարությանը հասցված հարված։

Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 234 060 եւ COVID-19-ի հետեւանքով մահվան 1 516 դեպք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ