News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մոսկովյան կինոփառատոնի կազմակերպիչները արտամրցութային ծրագրից հանել են Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասներ» ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Փառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը «Ինտերֆաքսին» ասել է, որ դա որպես նախազգուշական միջոց է արվել։

«Կինոնկարը հանվել է այն հանգամանքով պայմանավորված, որ ուղղակիորեն կապված է Ղարաբաղի, հայ-ադրբեջանական հակամարտության, ռազմական գործողությունների հետ․․․ Երբ սկսվեց ռազմական գործողությունների էսկալացիան, որոշում ընդունվեց, որ հանուն Մոսկվայում եւ Ղարաբաղի շուրջ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներից խուսափելու մենք ձեռնպահ կմնանք կինոնկարի ցուցադրությունից, չնայած կինոնկարը լավն է։ Սա ուղղակիորեն Ղարաբաղի հետ կապված կինոնկարի հանդեպ նախազգուշական միջոցառում է»,- ասել է նա։

«Դրախտի դարպասներ» ֆիլմը պատմում է ճակատային օպերատորների մասին, որոնք 1990-ական թվականներին լուսաբանել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները։

Ռազլոգովի խոսքով՝ ավելի վաղ  կազմակերպիչներին էր դիմել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը՝ պահանջելով կինոնկարը հանել փառատոնի ծրագրից, բայց նրան մերժել էին։ Ռազլոգովը նաեւ խոստացել է ժապավենը ցուցադրել հաջորդ փառատոնում, «եթե հակամարտությունը հանդարտվի գոնե հրադադարի մակարդակում»։

Մոսկովյան 42-րդ կինոփառատոնն անցկացվելու է  հոկտեմբերի 1-8-ը։ Մրցութային ծրագրին մասնակցում է 13 ֆիլմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ