News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիան Ռուսաստանին եւ Թուրքիային կոչ է արել օգտագործել «հատուկ» ազդեցությունն Անդրկովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Միխայել Ռոտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտության դրամատիկ էսկալացիան ցույց է տալիս, որ սառեցված հակամարտությունները պետք է կարգավորել, այլապես դրանք մշտապես կբռնկվեն: Մենք մշտական շփման մեջ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանում մյուս գործընկերների հետ»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Բունդեսթագում լսումների ժամանակ:

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը բանաձեւ է ընդունել, որում կոչ է անում դադարեցնել մարտերը:

«Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք հատուկ ազդեցություն ունեն տարածաշրջանում, պետք է լրջորեն ազդեն երկարաժամկետ կարգավորման համար: Մենք առաջին հերթին ակցենտը դնում ենք Մինսկի խմբի վրա»,-հավելել է Ռոտը:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ