News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հիմնական գործոնը, որը կարող է նպաստել ռազմական գործողությունների ավարտին, բանականությունն ու ողջախոհությունն են, բայց Ադրբեջանի ղեկավարության մոտ դա բացակայում է: Այս մասին սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցի ժողովուրդը պետք է գիտակցի, որ ունի հակաժողովրդական կառավարություն: «Հիմնավորեմ՝ պատերազմը կավարտվի Ադրբեջանի պարտությամբ: Կամ լավագույն դեպքում՝ ոչ նրա հաղթանակով: Հետեւանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհվածներ, շատ անգամներ ավելի վիրավորներ՝ իրենց կողմից: Տնտեսության փլուզում, որը տասնամյակներ չի հաջողվի վերականգնել: Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ շարունակ սոցիալական լուրջ խնդիրներ եւ լարվածություն է ունենալու: Նավթի պաշարները նվազում են, իսկ ֆինանսական պահուստները սպառվում են: Հասկանալի է, որ անհրաժեշտ է արդարացնել նավթի վաճառքից ստացված հարյուրավոր միլիարդ դոլարները, որոնք քամուն են տրվել: Նման ներուժ ունեցող երկիրը չպետք է ունենա այնպիսի սոցիալական խնդիրներ, ինչպիսին մենք տեսնում ենք Ադրբեջանում: Դատաստանը կտեսնի հենց ադրբեջանցի ժողովուրդը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ