News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Դե Կրոոյի կառավարությունում Բելգիայի նոր ԱԳՆ ղեկավար կդառնա նախկին վարչապետ 45-ամյա Սոֆի Վիլմեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել է «Բարեփոխումների շարժում» լիբերալ կուսակցությունը, որը ներառված է իշխող կոալիցիայում եւ ստացել է նոր ԱԳՆ ղեկավարի նշանակելու իրավունք:

Հեռացող նախարար Դավիդ Կլարինվալը կդառնա միջին դասի, գյուղատնտեսության եւ տնտեսության հարցերով նախարար:

Կառավարության կազմում կլինեն 15 նախարարներ եւ 5 պետքարտուղարներ:

Նախօրեին ձեւավորված իշխող կոալիցիան ներառում է թագավորության 7 կուսակցություններ, որոնք ներկայացնում են ողջ դասական քաղաքական սպեկտրը՝ լիբերալներից մինչեւ սոցիալիստներ: Այդպիսով, ավանդական կուսակցությունները, որոնք պարտվել են վերջին ընտրություններում՝ մայիսի 19-ին, միավորվել են, որպեսզի թույլ չտան դաշնային կառավարությունում 2 ֆլամանդական ռադիկալ կուսակցությունների մուտքը, որոնք հաղթել են ընտրություններին, դրանք են՝ «Նոր ֆլամանդական դաշինք» եւ Vlaams Belang («ֆլամանդական շահ»):     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ