News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ավելի ու ավելի շատ տեղեկություններ են հայտնվում Հայաստանի եւ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիային Մերձավոր Արեւելքից զինյալների ներգրավման մասին։ Մենք ավելի ճշգրիտ տեղեկություններ ունենք, թե ինչպես եւ որ ուղղություններում են նրանք օգտագործվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ունեցած տեղեկություններով՝ վարձկանները հիմնականում օգտագործվում են երկու ուղղություններով՝ ճակատում եւ թիկունքում, բայց փաստացի կատարում են նույն առաքելությունը։ «Ինչ վերաբերում է ճակատին, ապա նրանք այնտեղ հանդես են գալիս որպես արգելափակող ջոկատներ, ընդ որում՝ տեղակայվում են բացառապես ստորաբաժանումների հետեւում, որոնք բաղկացած են ազգային փոքրամասնություններից։ Ադրբեջանա-թուրքական ղեկավարությունը ձգտում է առաջնագիծ ուղարկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ինչպես միշտ է եղել՝ ե՛ւ առաջին արցախյան, ե՛ւ ապրիլյան պատերազմների ժամանակ։ Այդ զինյալները ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին թույլ չեն տալիս նահանջել կամ անցնել ղարաբաղյան բանակի կողմը։ Մենք տեսնում ենք, որ ազգային փոքրամասնությունների շրջանում մեծ բողոքներ կան։ Նրանք չեն ցանկանում պատերազմել արկածախնդիրներ Ալիեւի եւ Էրդողանի համար։

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում անչափ շատ են հենց զինյալների ձեռքով զոհվածները։ Զինյալների հիմնական մասը վարձկան-դիակապտողներ են, ահաբեկիչներ եւ մարդասպաններ։ Նրանք որակով պատերազմել չեն կարողանում, փոխարենը գերազանց են կատարում պատժողի՝ արգելափակոց ջոկատի դերը։ Նրանք իրենց առաքելությունը մեծ դաժանությամբ են իրականացնում։ Մենք տեղեկություններ ունենք այն մասին, տեղ են գտել պարբերական բավականին արյունահեղ փոխհրաձգություններ Ադրբեջանի ԶՈՒ զինվորների՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ վարձկանների միջեւ»,- հայտնեց Դավիթ Բաբայանը։

Երկրորդ ուղղությունը՝ վարձկանները տեղակայված են Դաղստանի եւ Իրանի սահմանին, եւ այնտեղ իրենց շատ դաժան են պահում ու կանխելու են ազգային փոքրամասնությունների՝ թալիշների, լեզգիների եւ ավարների հնարավոր բողոքները ընդդեմ ճակատ ուղարկելուն։ «Հնարավոր է, որ նրանք այնտեղ են տեղակայված էլ ավելի հեռուն գնացող նպատակներով՝ Դաղստանի եւ Իրանի տարածք ներթափանցելու համար, իրավիճակի հետագա ապակայունացմամբ։ Փաստը, որ զինյալների մեծամասնությունը էթնիկ թուրքոմաններ են, այսինքն՝ թուրքեր, Անկարայի եւ Բաքվի պանթուրքիստական ահաբեկչական ձգտումների եւս մեկ հաստատում է»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ