News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայկական միասնական կենտրոնը տեսանյութ է տարածել Արցախի ապաստարաններից, որտեղ մարդիկ արդեն մի քանի օր են անցկացրել:

«Մենք մեր երկրից ոչ մի տեղ չենք գնալու: Ուրախացել ենք, որ լավ լուրեր ենք լսում, որ մեր տղաները հաղթում են: Հաղթանակը մերն ա լինելու»,-ասաց տարեց կանանցից մեկը:

Մի տղամարդ էլ ասաց. «Լավ օրեր էլ ենք տեսել, վատ օրեր էլ ենք տեսել: Մեր շարժման ընթացքում այս նույն իրավիչճակը 1988-ին է եղել, նկուղներում ենք եղել, դառը օրեր են եղել: Լույս չկար, ջերմություն չկար: Շուշշիից խփում էին: 40 հատ խփում էին, 5 րոպե դադար էին տալիս, մինչեւ լցնում էին : Այդ 5 րոպեում կանայք բարձրանում էին տները, ուտելու բաները վերցնում իջնում:

Հիմա ավելի վատ է, էն ժամանակ հաշվում էիր սնարյադները, հենց պրծնում էր, գիտեին, որ դադար ա, իսկ հիմա չես կարող էդպես հաշվել:Հիմիկվա պատերազմն իսկական լայնամաստաբ պատերազմ է: Մենք հիմա կռվում ենք ոչ թե մի ազգի դեմ, այլ մի քանի ազգերի, որ միացել են էդ շներին: Պատերազմ է, պետք է դիմանանք, պարտավոր ենք դիմանալ: Բոլոր ջահելներին ուղարկել ենք կռիվ, մի քանի հասակավորներով ենք մնացել: Եթե ոտքերս լավ լիներ, ես էլ կգնայի: Մենք ստիպված ենք հաղթել, որովհետեւ փախչելու տեղ չունենք, ո՞ւր փախնենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ