News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոսկվան հույս ունի, որ Մինսկի խմբի առաջնորդների հայտարարությունը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) կազդի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերի վրա: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ-ին կից Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մինսկի խումբը պատրաստ է նպաստել բանակցություններին, սակայն երխոսության կարեւոր պայմանը կողմերի պատրաստակամությունն է: Ցավոք, դեռեւս մենք լսում ենք որոշակի հայտարարություններ, որոնք վկայում ենք, որ դա դեռ չկա»,-ասել է նա: «Հույս ունենք, որ Մինսկի խմբի նախագահի հայտարարությունը կփոխի իրավիճակը»,-հավելել է դիվանագետը:

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններն առաջացնում են լուրջ մտավախություններ Մոսկվայի մոտ, քանի որ Ռուսաստանն ունի առանձնահատուկ հարաբերություններ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ, հայտարարել է Նեբենզյա: «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն առաջացնում է լուրջ մտավախություններ, եւ գլխավորապես այն պատճառով, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը մեզ համար օտար երկրներ չեն: Նրանք մեզ համար օտար ժողովուրդներ չեն»,-ասել է Նեբենզյան: «Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք այդ երկրների հետ»,-հավելել է նա:

Նեբենզյան նաեւ հերքել է պնդումները, որ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին: «Այո, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Սակայն դա չի նշանակում, որ մենք մյուս կողմից ենք՝ աջակցելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Դա այդպես չէ: Մենք սատարում ենք արդար կարգավորումը, մենք սատարում ենք հրադադարը, մենք սատարում ենք ռազմական գործողությունների դադարեցումը»,-նշել է նա:

«Մենք ցանկանում ենք, որ երկու պետություններն էլ դադարեն էսկալացիան»,-հավելել է Նեբենզյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ